Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Քաղաքավարությունը վնասակար է առողջությանը

Քաղաքավարությունը վնասակար է առողջությանը

Քաղաքավարության որոշ կանոնների հետևելը կարող է քեզ ի վերջո հարբուխի «տեր» դարձնել: Իսկ գուցե ժամանա՞կն է չդառնալ քաղաքավարության զոհ և ազատվել հիվանդություններից:

 

Բոլորս էլ լավ գիտենք, որ մի քիչ «լկստված» ու աներես լինելն օգնում է առաջ գնալ, բայց պարզվում է, որ նման վարքագիծը մեզ նաև զերծ է պահում հիվանդություններից: Համաձայն եմ՝ փոքր-ինչ տարօրինակ է հնչում, բայց դա իրոք այդպես է:

 

Բժիշկներն ասում են, որ «լավ աղջկա» որոշակի վարքագիծը, դե... ասենք՝ հիվանդ ընկերոջդ քո բաժակից մի կում ըմպելիք հյուրասիրելը, կարող է քեզ վարակել հարբուխով, հերպեսով կամ էլ թռչնի գրիպով: Եվ մի՛ կարծիր, թե վերջինս արդեն ժամանակավրեպ է՝ հուսալով, որ գրիպի համաճարակն անցել է: Թռչնի գրիպը, որի նկատմամբ հատկապես դյուրազգաց են մինչև 25 տարեկան մարդիկ, կարող է կրկնվել:

 

Իհարկե, մենք չենք քարոզում կոպիտ ու անքաղաքավարի լինել, սակայն հատուկ իրավիճակներում կարելի է որոշակի վարքագիծ դրսևորել:

 

Միևնույն բաժակից օգտվելը

 

Սալիվանը, որը փորձառու մանրէաբան է, խորհուրդ է տալիս խուսափել քո բաժակի եզրին պոտենցիալ մանրէներ հավաքելուց՝ ասելով. «Կարծում եմ՝ մոտս հարբուխ է սկսվում, և չեմ ուզում քեզ վարակել, այնպես որ ավելի լավ է` իմ բաժակից չօգտվես»:

 

Ողջույնի համբույրը

 

Թաց համբույր փոխանակելիս դեմքիդ վրա կարող են մանրէներ մնալ, որոնք հետո քթանցքներիդ կամ բերանիդ միջոցով կարող են ներթափանցել օրգանիզմ: Երբ ցանկանում են քեզ գրկել, մի կողմ թեքվիր, օդային համբույր տուր և հետ քաշվիր, քանի դեռ շրթունքները չեն հպվել այտիդ:

 

Ճիշտ է՝ դեմքի մերձեցումից նույնպես կարող ես վարակվել, բայց այդպես վարակվելու հավանականությունն ավելի քիչ է, քան եթե դու բերանով դիպչես ուրիշի դեմքին:

 

Մարզասարքերի վրա հերթով մարզվելը

 

Երբ ընկերդ, որի հետ մարզասրահ ես այցելում, խնդրում է միասին օգտագործել նույն մարզասարքը, ասա, որ դու արդեն վերջացնում ես, և կարճ ժամանակ հետո ինքը կարող է մարզվել:

 

Մինչ ավարտելդ նա գուցե տեղափոխվի մեկ այլ սարքի վրա մարզվելու` պակասեցնելով վտանգը, քանի որ քրտինքը կամ մաշկը, որտեղ հնարավոր է՝ բակտերիաներ, վիրուսներ ու սնկեր են վխտում, կարող են տարբեր վարակների բուն դառնալ:

 

Քաղցրավենիքի փոխանակումը

 

Երբ ընկերդ ցանկանում է փորձել կոնֆետիցդ, կիսիր այն և դիր առանձին ափսեի մեջ՝ կատակելով, որ եթե չկիսեիր, ապա ամբողջությամբ կուլ կտայիր: Այս դեպքում միանգամից մի քանի բոնուս ես ստանում. ամենակարևորը` մանրէներ չես փոխանակում, ձեռքի հետ մի քանի կալորիա ես խնայում, ու նաև ստացվում է, որ դու չափազանց առատաձեռն ես:

 

Հիվանդ աշխատակցի հետ հանդիպումը

 

Որքան էլ գլուխ ջարդես, միևնույն է, չես հասկանա, թե ինչու հերիք չէ` անտանելի հազացող ու վարակ տարածող այդ «քայլող ինկուբատորը» աշխատանքի է եկել, դեռ մի բան էլ քեզ հետ հանդիպում է նշանակել: Այդպիսի մարդկանց պատճառով հարբուխն ու գրիպը վխտում են փակ պատուհաններով, առանց օդորակիչի գրասենյակներում:

 

Այս դեպքերում խուսափիր դեմ առ դեմ հանդիպումից՝ ասելով, թե շատ զբաղված ես և չես կարող պոկվել գրասեղանիցդ ու գերադասում ես հարցերը քննարկել հեռախոսով:

 

Ձեռքսեղմումը

 

Ձեռքերը հայտնի «մանրէափոխադրիչներ» են, բայց երբեմն չես կարող խուսափել ձեռքսեղմումից: Ուրեմն, անպայման դրանից հետո ձեռքերդ լվա կամ օգտագործիր ախտահանող միջոցներ, քանի դեռ ձեռքերովդ դեմքիդ չես դիպչել (պայուսակիդ մեջ միշտ պահիր նման ախտահանիչներ)։

Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ